Ադրբեջանից հայրենադարձված 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքի ամուսիններ Եղիշե Գևորգյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Մարդանյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը: Այս մասին գրում է Pastinfo.am-ը՝ հղում կատարելով ԱԱԾ-ին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական ընտանիքին Հայաստանին է փոխանցել անցյալ տարվա դեկտեմբերին։ 2010 թվականի հունվարի 10-ին նրանք անցել էին Ադրբեջանի տարածք՝ երրորդ երկիր տեղափոխվելու նպատակով։