Home / Հայաստան / Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում չվճարել վարկերը

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում չվճարել վարկերը

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները:

Համաձայն Սեֆիլյանի, վճարելով վարկերը, քաղաքացիները հարստացնում են ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն քաղաքացիների վճարած յուրաքանչյուր դրամից: 

Իր կոչում Սեֆիլյանը նշում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից նախաձեռնած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը «ապրիլի 24-ից սկսելու է գործող հանցավոր ռեժիմի հեռացման գործընթացը»:

«Ռեժիմին հեռացնելուց հետո հիմնարար փոփոխություններ են կատարվելու բանկային համակարգում, վերանայվելու են բնակչության և ձեռնարկատերերի վերցրած վարկերի պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքները և մարման ժամկետները, հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում, ինչպես նաև դադարեցվելու են վարկերի չվճարված գումարների բռնագանձման նպատակով հարուցված հարկադիր կատարման վարույթները:

Ռեժիմին հեռացնելուց հետո դու կվճարես միայն վարկի մայր գումարը և վերանայված ու էապես նվազեցված տոկոսադրույքները՝ առանց որևէ տույժի կամ տուգանքի», – ընդգծում է Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ փետրվարին Սեֆիլյանը կոչ էր արել անհնազանդության գործողություններ սկսել՝ չվճարելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները։

Tekali Taxi