Home / Հայաստան / Հայ զինվորին պետք է Ադրբեջանի քաղաքացիություն տալ, կամ ուղարկել երրորդ երկիր․ ադրբեջանցի փորձագետ

Հայ զինվորին պետք է Ադրբեջանի քաղաքացիություն տալ, կամ ուղարկել երրորդ երկիր․ ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանական կողմը չպետք է ղարաբաղյան բանակի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին ռազմագերի ճանաչեր։ Minval.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բաքվի «Արևելք֊Արևմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն (լուսանկարում)։ Գրիգորյանը, Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանության գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունների համաձայն, դասալքել է, ինքնակամ հատել ղարաբաղա֊ադրբեջանական շփման գիծն ու հանձնվել ադրբեջանական կողմին։

«Եթե մարդը փրկություն է փնտրում հակառակորդի մոտ, այս դեպքում՝ մեր, նրան պետք է տրամադրել բոլոր երաշխիքները։ Սա բոլոր պատերազմների օրենքներն են, ու դա միշտ այդպես է եղել։ Այդ առումով բազմաթիվ կոնվենցիաներ կան։ Դեռևս միջնադարում, երբ հակառակորդի կողմից քաղաքական գործիչները, զինվորականները կամ հասարակ մարդիկ անցնում էին ինչ֊որ մեկի կողմը, նրանք համարվում էին անձեռնմխելի, ու նրանց համար ստեղծվում էին պայմաններ, որոնք նախատեսված են նորմալ մարդկանց համար։

Տվյալ դեպքում, իմ կարծիքով, Գրիգորյանին, ու բոլոր նրանց, ովքեր կհետևեն նրա օրինակին, պետք է ընտրության հնարավորություն տրվի՝ կամ մեկնել երրորդ երկիր, կան մնալ երկրում ու ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Ընդ որում, Գրիգորյանը, փաստորեն, ծագումով ադրբեջանցի է։ Եթե մենք Ղարաբաղը մեր տարածքն ենք համարում, ապա այնտեղ ծնված մարդիկ ևս համարվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։

Այո, օրենսդրությունում կա որոշակի վակուում, որը պայմանավորված է հակամարտությամբ, երկրի մի մասի բռնազավթմամբ, բայց դա ոչինչ չի փոխում։ Գրիգորյանը, տրամաբանորեն, մեր քաղաքացին է։ Չէ՞ որ մեր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրում բնակվում է շուրջ 20 հազար հայ։ Այդ դեպքում, թող Գրիգորյանը դառնա Ադրբեջանում բնակվող 20001֊րդ հայը։ Նման քայլը Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի ունեցած բարի կամքի վկայությունը կարող էր դառնալ։ Դա նորմալ է, քանի որ գոյություն ունի նաև գաղափարական պատերազմ։ Մենք պետք է մեր կողմն անցնել ցանկացողներին ցույց տանք, որ պատրաստ ենք ընդունել նրանց»,֊ հայտարարել է Արաստուն Օրուջլուն։

Լուսանկարը՝ Contact.az կայքից

Tekali Taxi