Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել․ ՊՆ

Ղարաբաղում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել․ ՊՆ

Ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Լևոն Մուշեղի Միրզոյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը։

Դեպքի այլ մանրամասներ չեն նշվում։