Home / Հայաստան / Հայաստանը բարձրացրել է ԼՂՀ֊ին տրվող վարկի տոկոսադրույքը․ «ՀԺ»

Հայաստանը բարձրացրել է ԼՂՀ֊ին տրվող վարկի տոկոսադրույքը․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղին բյուջետային վարկ տրամադրելու հարցը: Այս տարվա երկրորդ եռամսյակում տրամադրվելու 120 միլիոն դոլարին համարժեք վարկ՝ 9 միլիարդ 600 միլիոն դրամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ արտառոց ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնվի վարկի տոկոսադրույքը: 1993 թվականից ամեն տարի ՀՀ կառավարությունը բյուջեից գումար է տրամադրում ԼՂՀ-ին, ձևակերպում դա որպես վարկ և անընդհատ հետաձգում դրա մարման ժամկետը: «ՀԺ»֊ն նշում է, որ 2015-ին տրամադրվելիք ընդհանուր 45 միլիարդ դրամի վարկի տոկոսադրույքը, ըստ պետբյուջեի մասին օրենքի, պետք է կազմեր 0.01 տոկոս: Կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք նախագծով վարկի տոկոսադրույքը սահմանվելու է 8 տոկոս տարեկան կամ նախկինից 800 անգամ ավելին։

Tekali Taxi