Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը հասցրել է որդուն «փախցնել» Հայաստանից. մամուլ

Սուրիկ Խաչատրյանը հասցրել է որդուն «փախցնել» Հայաստանից. մամուլ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Գորիսում ծեծկռտուքի մասնակցած Տիգրան Խաչատրյանը, այլևս Հայաստանում չէ, գրում են հայաստանյան տպագիր ԶԼՄ֊ները։ Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ այսօր առավոտյան ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սուրիկ Խաչատրյանի տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու, սակայն մեծ հավանականությամբ Տիգրան Խաչատրյանը, տանը չի լինելու, և ոստիկանները կվերադառնան ձեռնունայն:

«Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուրեր կան, թե նա հեռացել է Հայաստանից: Այս լուրը հաստատող փաստեր, սակայն, դեռևս չկան»,–գրում է թերթը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Սուրիկ Խաչատրյանն արդեն հասցրել է որդուն «փախցնել» երկրից։ Թերթն ընդգծում է՝ դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ նախաքննական մարմինը չի ցանկացել «վատամարդ լինել» Սյունիքի մարզպետի մոտ և «մեկ շաբաթ ձեռքերը ծալած նստել» և սպասել է, թե երբ Տիգրան Խաչատրյանը կներկայանա բաժին։

Հիշեցնենք, որ, համաձայն մամուլի հրապարակումների, մայիսի 2-ին Գորիսում Տիգրան Խաչատրյանը վիճաբանել է Հարություն Զաքարյանի հետ, ապա իր ընկերների հետ ծեծել երիտասարդին և նրա եղբորը։ Ծեծի ենթարկվելու հետևանքով Զաքարյանը կորցրել է աջ աչքի տեսողությունը։ 

Tekali Taxi