Home / Տեսանյութեր / Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. ոստիկանություն

Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. ոստիկանություն

Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժինն ահազանգ է ստացել, որ քաղաքի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղղությամբ: Մարզպետը այդ պահին մեքենայում է եղել: Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե կրակոցների հետևանքով կա մեկ վիրավոր: Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ որևէ մեկը վնասվածք չի ստացել: 

Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասել է, որ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Համաձայն կայքի, Խաչատրյանի մեքենան ընթանալիս է եղել Շուռնուխի անտառամիջյան հատվածով, երբ անտառից կրակոցներ են հնչել: Ոստիկանության համաձայն, ներկայումս դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը:

Tekali Taxi