Home / Հայաստան / Զինված ուժերում մեծ քանակությամբ դիզվառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել․ «Ժողովուրդ»

Զինված ուժերում մեծ քանակությամբ դիզվառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել․ «Ժողովուրդ»

Օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել․ խոսքը մի քանի տասնյակ տոննային մասին է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ գործով արդեն իսկ 10 հոգու մեղադրանք է առաջադրվել։ Նրանց մեջ կան ինչպես դիվիզիոնի, այնպես էլ զորամասի հրամանատարներ, զորամասի նյութական ապահովվման բաժնի աշխատակիցներ, նույնիսկ համայնքի ղեկավար։

«Ի դեպ, այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության մի ստվար զանգվածը բանակին հատկացված միջոցների հաշվին անասելի մեծության հարստություն է կուտակել և կուտակում, վաղուց ակնհայտ փաստ է։ Դրա համար բավարար է ուշադրություն դարձնել, թե այդ պաշտոնյաներն ինչ ավտոմեքենաներով են շրջում և ինչպիսի դղյակներ են կառուցում։ Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ, այնուամենայնիվ, որոշել են ինչ֊որ մեկին պատժել», ֊ գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi