Home / Հայաստան / Բերման ենթարկվածներին կոչ են անում չմասնակցել ոստիկանության ապօրինի փորձաքննություններին

Բերման ենթարկվածներին կոչ են անում չմասնակցել ոստիկանության ապօրինի փորձաքննություններին

Այսօր առավոտյան բերման ենթարկված Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցներից շատերին ոստիկանության բաժիններում թմրամիջոցների կամ ալկոհոլի օգտագործման վերաբերյալ բժշկական փորձաքննությունների են ուղարկում, ինչն անհիմն է և ապօրինի։ Այս մասին հայտարարում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն անօրինական է, քանի դեռ չեն ներկայացվում դրանք հիմնավորող փաստեր:

«Այդ պատճառով ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց հորդորում ենք հրաժարվել մասնակցել փորձաքննություններին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ դադարեցնել անօրինական փորձաքննությունները բերման ենթարկած անձանց նկատմամբ», ֊ ընդգծում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi