Home / Տեսանյութեր / Բերման ենթարկվածներին սկսել են բաց թողնել․ վնասվածքները չեն արձանագրում

Բերման ենթարկվածներին սկսել են բաց թողնել․ վնասվածքները չեն արձանագրում

Ոստիկանության Աշտարակի բաժնից քիչ առաջ ազատ է արձակվել Հայկ Վիլֆինյանը, ով բերման էր ենթարկվել այսօր առավոտյան 05.30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից:

Վիլֆինյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն հարցաքննել են որպես վկա՝ խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս պահին նա փաստաբանների հետ քննարկում է ոստիկանների պահանջը՝ իրեն տանել բժշկական փորձաքննության:

Նշենք, որ այլ բաժիններից նույնպես կամաց֊կամաց սկսել են բերման ենթարկվածների բաց թողնել։

Ոստիկանության բաժնից դուրս գալով իրավապաշտպան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունում խախտվել են բերման ենթարկվածների իրավունքները: Նրանց զրկել են հեռախոսներից, չեն զանգահարել ու չեն տեղեկացրել հարազատներին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել, պահել են ավելի քան 7 ժամ, ինչը ցուցմունք գրելու ձգձգմամբ են պատճառաբանել:

Հարությունյանը հաղորդել է, որ բերման ենթարկված Թագուհի Թորոսյանի վրա կային կապտուկներ, սակայն դրանք չեն արձանագրվել:

Ոստիկանության Նորք Նորքի բաժին այցելած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողներին հայտնել է, որ այդ բաժնում կա անչափահաս՝ 14 տարեկան պատանի: Նրա հետ է մայրը: Պատգամավորի խոսքով՝ բերման ենթարկվածներից մի քանիսի մոտ կան առողջական խնդիրներ, շտապօգնության բժիշկը նրանց մոտ ախտորոշել է ներքին արյունահոսություն և հորդորել տեղափոխել հիվանդանոց:

Tekali Taxi