2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Բաղրամյանում հացադուլ անող երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջով Բաղրամյան պողոտայում հացադուլ անող Հարություն Հարությունյանն ու Հայկ Պարիկյանը տեղափոխվել են թիվ 1 հիվանդանոց։

Երիտասարդներից մեկը՝ Հարություն Հարությունյանը, սուր ցավեր է ունեցել որովայնի շրջանում, իսկ Հայկ Պարիկյանն իրեն պարզապես վատ է զգացել։

Հիվանդնոց մեկնող շտապօգնության մեքենան ցուցարարները ծափողջույններով ճանապարհեցին։

Հիշեցնենք, որ երիտասարդները հացադուլ էին հայտարարել հունիսի 30-ին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նրանք ասել էին, որ հացադուլը շարունակելու են այնքան, մինչև թանկացման մասին որոշումը չեղարկվի։