Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակի 159 հազար եվրոն ու 42 հազար դոլարը․ «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակի 159 հազար եվրոն ու 42 հազար դոլարը․ «Ժողովուրդ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած շաբաթ պաշտոնանկ արված մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի կազմել են 9 մլն 731 հազար դրամ, 159 հազար եվրո և 41 հազար 800 դոլար, մինչդեռ Արման Սաղաթելյանի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 756 հազար դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Այսինքն՝ եթե բաժանենք 12 ամիսների վրա, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի ամսական աշխատավարձը կազմում է 813 հազար դրամ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակն անցած տարվա ընթացքում 22 մլն 687 հազար դրամով բնակարան է գնել, որը, սակայն, տարվա վերջին օտարել է: Բացի բերվածից՝ անցած տարվա ընթացքում Սաղաթելյանը վերադարձրել է 9 մլն դրամ փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ նախկինում վարկով կամ պարտքով վերցված գումար», – նշում է թերթը։

Նշենք, որ Արման Սաղաթելյանի փոխարեն Սերժ Սարգայնի մամուլի խոսնակ է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi