Home / Հայաստան / Հայաստանի մոնոպոլիստները նվազեցրել են վճարած հարկերի ծավալները․ «ՀԺ»

Հայաստանի մոնոպոլիստները նվազեցրել են վճարած հարկերի ծավալները․ «ՀԺ»

ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ առաջին 1000 հարկատուների և նրանց վճարած հարկերի մասին երեկ հրապարակած տեղեկանքից պարզ է դառնում, որ որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Այս տարվա առաջին կիսամյակում բանանի ներկրման մենաշնորհ ունեցող «Քեթրին» ընկերությունը վճարել է 533 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 849 միլիոն: Շաքարավազի և բազմաթիվ այլ ապրանքների շուկայում մենաշնորհ ունեցող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 8.6 մլրդ դրամ անցած տարվա 9.6 մլրդ դրամի դիմաց:

«Խնդիրն այն է, որ անցած տարվա համեմատ նշված ապրանքների միջազգային գները կտրուկ նվազել են, սակայն ներքին շուկայում դրանք թանկացել են, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ վերը նշված ընկերությունների շահույթները շեշտակի աճել են», ֊ գրում է թերթը։

«ՀԺ»֊ն նաև ընդգծում է, որ «Քեթրինը» կապվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) անվան հետ, իսկ «Ալեքս Գրիգը» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ԼՖիկ Սամոյի) հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi