Home / Տեսանյութեր / 67-ամյա տղամարդուն ապտակած ոստիկանի դեմ քրեական գործ դեռ չեն հարուցել

67-ամյա տղամարդուն ապտակած ոստիկանի դեմ քրեական գործ դեռ չեն հարուցել

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շաբաթ օրը կայացած բողոքի ակցիայի մասնակից 67-ամյա Հակոբ Նազարիին ապտակած ոստիկանության լեյտենանտ Արթուր Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն:

Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով՝ դեպքի նյութերը ուղարկվել են Դատախազություն, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել, տուժածը չի ստացել դատաբժշկի ուղեգիր: Նշենք, որ դեպքի առնչությամբ բողոք է ներկայացրել ինքը՝ Հակոբ Նազարին։

Միջադեպի առթիվ իր մտահոգություններն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա հույս է հայտնել, որ ոստիկանն իր արածի համար պատասխանատվության կենթարկվի: 

Նշենք, որ Հակոբ Նազարյանը news.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն ապտակած ոստիկանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել: Նա նշել է, որ ոստիկանն իրեն հարվածել է առանց որևէ պատճառի: 

«Ես ասում էի՝ դու իրավունք չունես ծեծելու, կարող ես գրկել, հանել մայթ, բայց ծեծելու իրավունք չունես: Էդ րոպեին ինձ ապտակեց: Ու ականջս, որը 70% լսողություն ուներ, էլ ընդհանրապես չի լսում»,- ասել է Հակոբ Նազարյանը: 

Տեսանյութը՝ armtimes.com

Tekali Taxi