Home / Տեսանյութեր / Սահմանին վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ խոսնակ

Սահմանին վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղակայված հենակետում երեկ հակառակորդի գնդակից վիրավորվել են ՀՀ Զինված ուժերի ժամկետային երկու զինծառայողներ Գոռ Գևորգյանը և Վլադիմիր Գևորգյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ Գոռ Գևորգյանը վիրահատվել է նախ Բերդի հոսպիտալում, ապա տեղափոխվել է Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը կայուն ծանր է:

Վլադիմիր Գևորգանի վիճակը համեմատաբար լավ է, նա շարունակում է բուժում ստանալ Բերդի հոսպիտալում: Վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում:

Tekali Taxi