Home / Հայաստան / Ղարաբաղում «արտակարգ պատահարի արդյունքում» զինվոր է մահացել. պաշտոնական

Ղարաբաղում «արտակարգ պատահարի արդյունքում» զինվոր է մահացել. պաշտոնական

Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Նարեկ Արտյոմի Հարությունյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը: Այլ մանրամասներ հաղորդագրության մեջ նշված չեն: 

Սեպտեմբերի 4-ին ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր երկու զոհված զինծառայողների մասին: Համաձայն պաշտոնական վարկածի, Մարատ Խաչանյանը  և Արման Ստեփանյանը զոհվել էին «հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ»:

Tekali Taxi