հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Մեզ սպասում են շատ վատ տարիներ». մարդու իրավունքների ոլորտում վիճակը ճահճային է

«Մեզ սպասում են շատ վատ տարիներ». մարդու իրավունքների ոլորտում վիճակը ճահճային է

Վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում հետընթաց է արձանագրվել: Epress.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է հնչեցրել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Իրավապաշտպանը նշել է, որ ներկայիս իրավիճակը կարելի է որպես ճահճային որակել:

Դանիելյանի կարծիքով՝ այսօրվա Հայաստանում իրավապաշտպաններն իրավիճակը գրեթե չեն կարող փոխել:

«Անձամբ ես կոնկրետ գործերով եմ զբաղվում: Այսպես ասած, կետային հարվածներ: Գոնե 1-2 հոգու կարող ենք օգնել», – ասել է իրավապաշտպանը:

Նա նշել է նաև, որ կողմնակից է միջազգային կառույցների կողմից պատժամիջոցների կիրառմանը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Փոխարենը, սակայն, միջազգային կառույցները աջակցում են իշխանություններին, իսկ վերջիններս վերահսկում են հայաստանյան ՀԿ-ների և մամուլի 95 տոկոսը:

«Ցավոք, մեզ դեռ սպասում են շատ վատ տարիներ», – եզրափակել է Միքայել Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.