Home / Հայաստան / Ղարաբաղում 21֊ամյա զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Ղարաբաղում 21֊ամյա զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Վարդան Արթուրի Վարդանյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին նույն գերատեսչությունը հայտնել էր արևելքում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում սպանված 24-ամյա Գարիկ Ավանեսյանի դեպքի մասին:

Tekali Taxi