Home / Տեսանյութեր / Ադրբեջանը վերադարձրեց սահմանն անցած հայ զինծառայողին

Ադրբեջանը վերադարձրեց սահմանն անցած հայ զինծառայողին

Այսօր ժամը 13.30֊ի սահմաններում ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին, տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Գրիգորյանի հանձնումն իրականացվել է ԼՂՀ֊ում գործող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Անդրանիկ Գրիգորյանը ղարաբաղա֊ադրբեջանական սահմանը հատել էր այս տարվա մարտի 22֊ին։ Զենք-զինամթերքը նա թողել էր մարտական հենակետում:

Զինծառայողի հայրը՝ Արարատ Գրիգորյանը, ավելի վաղ Azatutyun.am-ին պատմել էր, որ որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել։ Հոր խոսքով՝ վերջին անգամ, երբ Անդրանիկը տուն էր եկել, շատ անտրամադիր էր և այդպես անտրամադիր էլ հետ է գնացել զորամաս: Հեռախոսով ծնողները չէին կարողացել համոզել Անդրանիկին ինչ֊որ բան ասել իր վիճակի մասին: Արարատ Գրիգորյանի խոսքով՝ որդին զորամասի հրամանատարությանը խնդրել էր, որպեսզի փոխեն իր ծառայության վայրը:

Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: 

Tekali Taxi