Home / Հայաստան / Ոստիկանությունը բռնություն է կիրառել, պնդում է Ազատության հրապարակից բերման ենթարկվածը

Ոստիկանությունը բռնություն է կիրառել, պնդում է Ազատության հրապարակից բերման ենթարկվածը

Երեկ ոստիկանների կողմից Ազատության հրապարակից բերման ենթարկված Արամ Թարվերդյանը պնդում է, որ իրեն բաժին են տարել առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու։

Միջադեպը սկսվել է նրանից, որ Ազատության հրապարակում նոր Սահմանդրության կասեցման դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման նստացույցի մասնակից Թարվերդյանը Թումանյանի արձանի պատվանդանին է դրել «Օգնենք Հայկ Կյուրեղյանին» գրությամբ պաստառը։

Ոստիկանները պատճառաբանել են, որ պատվանդանը պատամամշակութային հուշարձան է, և չի կարելի դրա վրա բարձրանալ ու պաստառ տեղադրել, իսկ Թարվերդյանը պահանջել է հղում կատարել օրենքին։

Տեսանյութը՝ «Նոր Հայաստան» շարժման

Թարվերդյանի խոսքով՝ ոստիկաններն առանց իրավական հիմք ներկայացնելու իրեն բերման են ենթարկել` բռնություն և ճնշում գործադրելով․ «Այս անգամ ակնհայտ երևում էր, որ կոնկրետ հրաման կար նստացույցին մասնակցող մարդկանց փորձել ճնշել։ Խուզարկում կատարեցին, փորձում էին հեռախոսս վերցնել ու քանի ժամ հետո վերադարձնել։ Ես հրաժարվեցի տալ հեռախոսս, հետո քարտերս հանեցի, որովհետև շատ անձնական տվյալներ ունեի, այդտեղ քաշքշուք սկսվեց, սկսեցին ձեռքերս ոլորել, մի կերպ գրպանիցս հանեցին քարտերը։ Ամբողջ պրոցեսն անցավ անօրինական ձևով, այնպիսի տպավորություն էր, կարծես խուլիգանական բանդա լիներ։ Վարչական ակտ կազմեցին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու և հասարակական նշանակության վայրը ոչ նպատակային օգտագործելու համար»։

Tekali Taxi