Գլխավոր / Հայաստան / «Արմավիր» ՔԿՀ֊ում դատապարտյալի են կախված գտել․ «Հրապարակ»

«Արմավիր» ՔԿՀ֊ում դատապարտյալի են կախված գտել․ «Հրապարակ»

Դեկտեմբերի 19-ին «Արմավիր» ՔԿՀ֊ում 30-ամյա դատապարտյալին գտել են կախված, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, թե դա ինքնասպանություն է, իսկ պատճառները՝ անձնական։

«Երիտասարդն անազատության մեջ էր 2008-ից, խուլիգանական դրդումներով 2 կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Անազատության մեջ գտնվելիս մեկ անգամ ևս դատվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի համար։ Ի դեպ՝ խոսակցություններ կան, թե դեպքից օրեր առաջ նա մորից փող է ուզել, թե ինչի համար և արդյոք տեղի ունեցածը կապ ունի դրա հետ՝ հայտնի չէ։ Զնայած քրեական անցյալին, երիտասարդին ճանաչողները դրական են խոսում նրա մասին։ Նա ամուսնացած չէր, տան միակ զավակն էր։ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հաստատեցին, որ դեկտեմբերի 19-ին նման դեպք է եղել, հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», ֊ գրում է թերթը։

Tekali Taxi