Գլխավոր / Տեսանյութեր / ՀՀ նախագահի կայքից հեռացրել են տխուր երեխաների լուսանկարը

ՀՀ նախագահի կայքից հեռացրել են տխուր երեխաների լուսանկարը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում երեխաների համար կազմակերպված ընդունելության ընթացքում արված լուսանկարներից մեկը վերջին երկու օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկման առարկա է դարձել։

Լուսանկարում Սերժ և Ռիտա Սարգսյանները շրջապատված են երեխաներով. սոցցանցի բազմաթիվ օգտատերեր, տարածելով լուսանկարը, ընդգծել էին, որ երեխաները տխուր են, նրանից ոչ մեկը չի ժպտում։ Դրանից հետո մի քանի լուսանկար, այդ թվում և քննարկվողը, հեռացվել էին ՀՀ նախագահի կայքից, ևս մի քանի լուսանկար ավելացվել էր։ Լուսանկարը հեռացնելու փաստը նկատել է սոցցանցի օգտատեր, ծրագրավորող Կարեն Հարությունյանը, ով իր էջում հրապարակել է հանված լուսանկարը, մասնավորապես, նշելով․ «www.president.am կայքից այս և մի քանի նկար արդեն հեռացվել են։ Այսպես ենք բոլորին դարձնում ուրախ՝ ջնջելով տխուրներին»։

Epress.am֊ի հետ զրույցում Հարությունյանն ասել է, որ president.am կայքի նյութի պահված տարբերակը հնարավոր է գտնել Google-ի միջոցով, որի ժամային նշումն է՝ դեկտեմբերի 24, ժամը 09:29:47։

«Այստեղ երևում է, որ 24 նկարներից 4-ը բացակայում են, սակայն պահված հղումներով կարող ենք տեսնել կայքից հեռացվածները, որոնք դեռ սերվերից չեն հեռացվել։ Վերոնշյալ նկարը կարող ենք տեսնել այս հղումով՝ http://www.president.am/files/pics/2015/12/24/15213_b.jpg։ Կայքի նոր նյութում արդեն կա 28 նկար, որտեղ բացակայում են հեռացվածները», ֊ ընդգծել է Հարությունյանը։ Նա նաև ենթադրել է, որ այս հրապարակումից հետո նկարները հավանաբար կհեռացվեն նաև սերվերից։

Լուսանկարները․

prsident.amcache1 12presidentam

Նախագահականի կայքում վերոնշյալ նյութի էջը դեկտեմբերի 25-ին՝ 14։30-ի դրությամբ․

presidentam

Tekali Taxi