Գլխավոր / Հայաստան / Սահմանին 18-ամյա զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Սահմանին 18-ամյա զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 18-ամյա Կարեն Սիսակի Աքուլյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ վերջին երկու օրերին ՀՀ և ԼՂՀ ՊՆ-ները հայտնում էին, որ լարվածությունը սահմանին որոշակիորեն թուլացել է: Համաձայն պաշտնական հաղորդագրության, համեմատաբար հանգիստ վիճակը «այսօր կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ»:

Սահմանին առավել լարված էր վիճակը նախորդ շաբաթվա վերջին, երբ 2 օրվա ընթացքում ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող զոհվեց: Կորուստներ է ունեցել նաև ադրբեջանական կողմը:

Tekali Taxi