Home / Հայաստան / Ղարաբաղում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. պաշտոնական

Ղարաբաղում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. պաշտոնական

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կատարվում է քննություն, այլ մանրամասներ Նախարարությունը չի հայտնում: 

Tekali Taxi