Home / Հայաստան / Վանաձորի քաղաքապետարանը աղբամանի համար բյուջեից 100 հազար է վճարել․ «Ժողովուրդ»

Վանաձորի քաղաքապետարանը աղբամանի համար բյուջեից 100 հազար է վճարել․ «Ժողովուրդ»

Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երևանի քաղաքապետարանից փորձում են հետ չմնալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով՝ այդպիսով գերազանցելով անգամ Երևանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ է վճարել։

Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում ևս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ» են անցել։ Նրանք ծառայողական ավտոմեքենաների համար ռեգուլյար տեսակի բենզինը գնել են 1 լիտրը 440 դրամով։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը Հայաստանում ամենուրեք վաճառվում է լիտրը 410 դրամով, կարելի է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետարանում շատ չարչարված կլինեն նման թանկ գնով բենզին գտնելու համար», – գրում է «Ժողովուրդ»-ը՝ հիշեցնելով, որ Վանաձորի քաղաքապետարանն արդեն 17 տարի է՝ ՀՀԿ֊ական Սամվել Դարբինյանի (լուսանկարում) տիրապետության տակ է։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi