հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Նուբարաշենում «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգողին սպանել են

Նուբարաշենում «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգողին սպանել են

Նախկին քաղբանտարկյալ, երևանաբնակ ինժեներ, բողոքի տարբեր ակցիաների մասնակից Վարդգես Գասպարին համոզված է, որ «Նուբարաշեն» բանտում իրեն խոշտանգած խցակից Մխիթար Սարգսյանը մարտի 1-ին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են իրեն «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգելու համար: Այս մասին Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո ասել է Գասպարին:

«Այս դատը ինձ համար արդեն երկրորդական նշանակություն է ստանում: Որովհետև կալանավայրում, որտեղ ինձ խոշտանգել են, խոշտանգողներից մեկը՝ Մխիթար Սարգսյանը, սպանվել է։ Ամենայն հավանականությամբ բռնությունները բավարար ջանասիրությամբ չկատարելու պատճառով է սպանվել: Սպանելուց հետո նրան կախել են, որ տպավորություն ստեղծեն, թե ինքնասպանություն է կատարել: Ահա թե ինչու է անկարևոր կամ երկրորդական դառնում այս դատավարությունը: Կա մարդու սպանություն՝ և դատական համակարգի, իշխանության համատեղ գործունեության ապացույցն է սա», – ասել է Գասպարին:

Նախորդ նիստերին Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ անելու միջնորդության թույլտվություն էր խնդրել, սակայն ամեն անգամ դատավորի կողմից տարբեր պատճառներով այն չի քննվել:

Այսօրվա դատական նիստին փաստաբանը ևս մեկ անգամ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատավորը որոշում է ընդունել միջնորդությունը քննել վաղվա դատական նիստին, քանի որ դատական ժամը արդեն ավարտվել էր:

Նիստի ավարտից հետո փաստաբան Եգորյանը ասել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի պատասխանատվության ենթարկելու պահանջներից բացի, իրենք ցանկանում են նրան առհասարակ դատական համակարգից «աղմուկով հանել»: Այսպիսի անորակ կադրերը, ասել է Եգորյանը, դատական համակարգից պետք է դուրս վռնդվեն:

Վերջինս դատավորի կողմից որպես լուրջ խախտում նշել է այն, որ ապացույցների հետազոտման փուլը անցել է առանց իրենց և պաշտպանյալի ներկայության:

«Կան բազմաթիվ խախտումներ, որոնք դատավորը թույլ է տալիս: Օրինակ՝ նախորդ նիստին նա մեզ հեռացրել էր, այս նիստին անգամ դա նա չհիշեց: Կարող է պահի ազդեցությամբ բաներ ընդունել, մենք շատ բաներ ենք ծրագրել ներկայացնել պրոֆեսիոնալիզմի և անձի հետ կապված խնդիրների վերաբերյալ», – ասել է Գասպարիի փաստաբանը:

Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: