Home / Հայաստան / «Հարավկովկասյան երկաթուղիների» մի խումբ աշխատակիցների դեմ քրգործ է հարուցվել․ «ՀԺ»

«Հարավկովկասյան երկաթուղիների» մի խումբ աշխատակիցների դեմ քրգործ է հարուցվել․ «ՀԺ»

Օրերս ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել «Ռուսական երկաթուղու» կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մի խումբ աշխատակիցների նկատմամբ։ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»։

«Բացառված չէ, որ հետագայում գործում ավելանան նոր հոդվածներ, սկսած պաշտոնական անգործությունից մինչև փաստաթղթեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի յուրացում։ Բացառված չէ նաև, որ քրգործի շրջանակներում շոշափվեն երկաթուղու ներկայիս գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի և նրա նախորդների անունները», – նշում է «ՀԺ»-ն։

Այս գործն, ըստ թերթի, ունի հարուստ նախապատմություն, որը ձգձգվում է ամիսներ շարունակ։ Խոսքը երկաթուղու կողմից իրեն չպատկանող տասնյակ վագոնների դուրսգրմանը և վաճառքին է վերաբերվում։

«Ուշագրավ է, որ քրգործ հարուցելու միջնորդությունները նախկինում բազմիցս մերժվել են, իսկ ապրիլյան դեպքերից հետո, երբ հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին նորագույն զինատեսակներ վաճառելու փաստը, քրգործը, այնուամենայնիվ, հարուցվեց», – նշում է «ՀԺ»֊ն։

Tekali Taxi