Home / Հայաստան / Նախարարների «լյուբիմչիկների» մեքենաները բյուջեի վրա մեծ բեռ են․ «Հրապարակ»

Նախարարների «լյուբիմչիկների» մեքենաները բյուջեի վրա մեծ բեռ են․ «Հրապարակ»

Որոշ նախարարություններում աշխատակազմի վրա քիչ մեքենաներ են բաշխված, բայց գտնվել են «շուստրի» նախարարներ, որոնք ենթակա հիմնարկների մեքենաները բաշխել են իրենց «լյուբիմչիկներին», ինչը նախարարության բալանսում գրանցված չէ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ դրա արդյունքում բյուջեի վրա մեծ բեռ է առաջացել։ 

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ շուրջ 3 ամիս է՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը նախարարություններում ծառայողական մեքենաների պարկն է ուսումնասիրում։ Դեռևս անցած տարեվերջին՝ ավտոպարկի օպտիմալացման մասին հայտարարությունից հետո, գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել, թե որտեղ ինչքան կրճատումներ կարող են անել։

«Նախնական թվեր տվել են, բայց որոշ տեղերից ոչ ճիշտ ինֆորմացիա է փոխանցվել, ուստի վերահսկողականն այցի է գնացել․․․երեկ հայտարարվեց 700-ից ավելի մեքենաների կրճատման մասին, կառավարությունում մտածում են նորմատիվները խստացնելու մասին, որ ավտոպարկը կրկին չուռճացվի»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Tekali Taxi