Home / Հայաստան / Հանկարծամահ եղած զինվորը առողջական խնդիրներ է ունեցել․ «Հրապարակ»

Հանկարծամահ եղած զինվորը առողջական խնդիրներ է ունեցել․ «Հրապարակ»

Մայիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկի կրակային դիրքում, ըստ պաշտոնական տվյալերի, հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսինյանը մինչև բանակ զորակոչվելը ունեցել է առողջական խնդիրներ։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է մահացած զինծառայողի մայրը՝ տիկին Անժելան․ «Երբ պիտի զորակոչվեր բանակ, զինկոմիսարիատում նայել, ասել են, թե շատ նիհար ես, քաշդ չի հերիքում, համ էլ ողնաշարի խնդիր ունես, քեզ երևի բանակ չտանենք, դու պիտանի չես ծառայության համար։ Բայց գցեցին-բռնեցին, որ ավելի լավ է տանեն, դե, մեկի տեղը բրթեն՝ գնա»։

Թերթի հաղորդմամբ՝ Մոսինյանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր վիճակում։

«Ընտանիքը ապրում է Արտաշատի ծայրամասում, կիսախարխուլ հանրակացարանում և օրվա հացը վաստակում է ուրիշի հողամասերում աշխատանքներ կատարելով», -գրում է թերթը՝ հավելելով, որ ընտանիքի ծանոթներից մեկի խոսքով՝ նրանք նույնիսկ «սոված օրեր են անցկացրել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi