Home / Հայաստան / ՊՆ֊ն պնդում է՝ օրենքը թույլ չի տալիս պայմանագրի կեսից ավելի էժան ձու գնել․ «Ժողովուրդ»

ՊՆ֊ն պնդում է՝ օրենքը թույլ չի տալիս պայմանագրի կեսից ավելի էժան ձու գնել․ «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ՝ երբեմն շուկայականից բարձր գներով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ու որքան Էլ խոսվում Է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխելու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միևնույն Է՝ առարկայական ոչինչ չի փոխվում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ, օրինակ, բանակի ձվի մատակարարման պայմանագրով որը կնքվել Է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում Է 53 դրամով։ Եվ, ահա, այս տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել Է ձուն մատակարարել 40-ից 45 դրամով։ Սակայն ՊՆ-ն հրաժարվել Է ավելի Էժան արժեքով ձու գնելու տարբերակից։ «Ժողովուրդ»–ին ՊՆ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիրը կեսից խզել։ Միևնույն ժամանակ հավաստիացրին, թե ներկայիս մատակարարի հետ բանակցում են գործող պայմանագրի շրջանակներում ձվի գինն իջեցնելու նպատակով», ֊ գրում է թերթը։

«Ժողովուրդ»֊ը նշում է, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում Է գործարար Խաչիկ Խաչատրյանին։

Tekali Taxi