Գլխավոր / Հայաստան / Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի առավելագույնը 3-4 դրամով․ «ՀԺ»

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի առավելագույնը 3-4 դրամով․ «ՀԺ»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է։ Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամը (ցերեկային սակագինը)։ Ներկայումս մեկ կվտ ժամը 48.8 դրամ է, և ստացվում է, որ սակագինը կնվազի առավելագույնը 3 դրամով։ Սա ոչ մի կերպ չի կարող հիմնավոր համարվել։ Խնդիրն այն է, որ անցած տարի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով էներգահամակարգի որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ խնդիրները լուծվել են, ընդ որում՝ ավելի արագ։ Իսկ դա նշանակում է, որ սակագինը պետք է նվազեր առնվազն 7 դրամով։ Բացի դա, նվազել է նաև գազի զինը, ինչը հանգեցրել է ջերմաէլեկտրակայաններից գնվող էլէներգիայի ինքնարժեքի նվազմանը», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi