Հուլիսի 26-ին, 02։00-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում կրկահերթեր են լսվել։ Ինչպես նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Սասնա ծռեր» խմբի էջում հրապարակված հայտարարության մեջ, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից «դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը»: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Թե որ հիվանդանոց են տեղափոխվել վիրավորները, հայտարարության մեջ նշված չէ։
Իր հերթին, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կրակոցներն արձակվել են այն ժամանակ, երբ զինված խմբի անդամները մեքենայով ընդհուպ մոտեցել են ոստիկանության արգելապատնեշին։ Ոստիկանությունը նշում է, որ իրավապահների ուղղությամբ նույնպես կրակել են և հաստատում, որ ոստիկանների կողմից վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը հիվանդանոց են տեղափոխվել։
Աշոտ Պետրոսյան
Հովհաննես Հարությունյան