Գլխավոր / Տեսանյութեր / Սննդով բեռնված մեքենան ճեղքել է ոստիկանական պատնեշը, հասել «Սասնա ծռերին»

Սննդով բեռնված մեքենան ճեղքել է ոստիկանական պատնեշը, հասել «Սասնա ծռերին»

Հուլիսի 26-ի առավոտյան, 07։00-ի սահմաններում մի քաղաքացի մեքենայով ճեղքել է ոստիկանական պատնեշը և մտել է ՊՊԾ գնդի տարածք, որն արդեն 10 օր է իրենց վերահսկողության տակ են պահում «Սասնա ծռեր» խմբի անդամները։

Ինչպես նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Սասնա ծռեր» խմբի էջում հրապարակված հայտարարության մեջ, Արթուր Սարգսյանն «իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և, ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ»։

«Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի դա, գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ», ֊ ասված է հայտարարության մեջ: