հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Գաղտնաբառ են հարցրել, չի պատասխանել. ինչպես զոհվեց 19-ամյա զինվորը․ news.am

Գաղտնաբառ են հարցրել, չի պատասխանել. ինչպես զոհվեց 19-ամյա զինվորը․ news.am

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան դիրքերից մեկում մահացած 19-ամյա Արման Ղանդիլյանը զուգարան գնալուց ճանապարհը խառնել, հակառակ կողմից է գնացել, իսկ երբ գաղտնաբառ են հարցրել, չի պատասխանել։ Այս մասին News.am-ին հայտնեց զինծառայողի բարեկամներից մեկը։

1997թ. ծնված Արման Ղանդիլյանը ձախ այտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 7-ին։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ղանդիլյանը մահացել էր «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում»։

«Նոր է տեղափոխված եղել էդ դիրքեր, զուգարան գնալուց ճանապարհը խառնել է: Հակառակ կողմից է գնացել, գաղտնաբառ են հարցրել, չի պատասխանել, հետո մինչև ասել է՝ Արմանն եմ, խփել են», – կայքին պատմել է բարեկամը։

Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր, ընտանիքի միակ զավակը: Նա մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար» Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: