Լեռնային Ղարաբաղի հարավում տեղակայված զորմասերից մեկի ժամկետային զինծառայող, 19-ամյա Վահագն Վիրաբյանի սպանության մեջ մեղադրվում է նրա ծառայակիցը։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն՝ չնշելով կասկածյալի անունը։ Վերջինս ձերբակալված է։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի առավոտյան։ Ըստ քննության վարկածի՝ ծառայակիցն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքում հերթապահող Վիրաբյանի ուղղությամբ։
Վիրաբյանը մահացել է դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից։ Քրգործը հարուցվել է սպանության հոդվածով։