Փետրվարի 7-ի երեկոյան Ադրբեջանի պահանջով Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է contact.az-ը, Ադրբեջանում իշխանական ԶԼՄ-ներին թույլ է տրվել նկարահանել Լապշինի ժամանումը. նա ձեռնաշղթաներով է եղել, և ուղեկցվել է զինվորական համազգեստով և սև դիմակներով անձանց կողմից:
Այսօր առավոտյան բլոգերի Ադրբեջան հանձնելու փաստին արձագանքել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարություն է տարածել, որտեղ վսհատություն է հայտնել, որ «քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»:
«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը», – ասել է Բալայանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նա ընդգրկված է սև ցուցակում առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
2015 թվականին Լապշինի, օգտագործելով իր ուկրաինական անձնագիրը, Վրաստանի տարածքով նաև մուտք է գործել Ադրբեջան, որից հետո երկիրը բլոգերին հայտարարել է միջազգային որոնման «Պետական սահմանի մասին» օրենքի ու երկրի միգրացիոն կոդի խախտման համար։
Ռուսաստանն ու Իսրայելը կոչ էին արել Մինսկին բլոգերին չհանձնել Ադրբեջանին: