Ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացած 31-ամյա Նարեկ Հակոբյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարցուցվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել է N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից: Կրտսեր սերժանտի անունը չի նշվում։
Ավելի վաղ Epress.am֊ը գրել էր դեպքի մասին՝ նշելով, որ զինծառայողը Վայոց ձորի մարզի Արփի գյուղից է։ Մահացած զինծառայողի համագյուղացիները նրան ներկայացրել էին որպես Նարեկ Իսիլով։ Նա ամուսնացած է, ունի մեկ երեխա։