Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի «Չնգի» կոչվող հանդամասում՝ ձորակում, հայտնաբերվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ամբողջովին այրված ավտոմեքենա, որի մեջ եղել է 32–ամյա պայմանագրային զինծառայողի մոխրացած դի։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ մահացածը Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է։
Նախնական տվյալներով՝ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս նստեցրել է նրան նշված ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: