Home / Հայաստան / Դեսպանատներն ուժեղացնում են հսկողությունը՝ «Սասնա ծռեր»-ի հետ առնչվողների նկատմամբ․ «Հրապարակ»

Դեսպանատներն ուժեղացնում են հսկողությունը՝ «Սասնա ծռեր»-ի հետ առնչվողների նկատմամբ․ «Հրապարակ»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, գրություն է ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավամանը մասնակցած անձանց, նրանց ընտանիքների անդամների և աջակիցների մասին (այդ թվում և լրատվական դաշտում)։ Տեղեկությունը, թերթի տվյալներով, անհրաժեշտ է ԱՄՆ մուտքն արգելելու համար։

«Խոսք կա, որ այն ԶԼՄ-ներն ու լրագրողները, որոնք անդրադառնում են «ծռերի» թեմային առնչվող որևէ հարցի կամ լուսաբանում ընթացող դատավարությունները, դիտվում են որպես աջակցող, համակրող և կարող են խնդիրներ ունենալ ԱՄՆ մուտքի իրավունք ստանալիս», – գրում է թերթը։

Հայաստանում օտարերկրյա մյուս դեսպանությունները նույնպես իրավապահ մարմիններից տեղեկություն են խնդրում օպերացիայի մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։

Խնդրի հետ կապված թերթը հարցում է արել ՀՀ ոստիկանությանը, մասնավորապես տեղեկանալու, թե ԱՄՆ դեսպանատան կողմից նման քայլ արվե՞լ է, թե ոչ։ Ոստիկանությունից, սակայն, վկայակոչելով համապատասխան օրենքը, ըստ որի՝ դրանք գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են, ուղղորդել են դիմել ԱՄՆ դեսպանություն։

Tekali Taxi