Home / Դատարան / Դատավորները պետք է բացահայտեն իրենց կապերը բանկերի հետ

Դատավորները պետք է բացահայտեն իրենց կապերը բանկերի հետ

Հայաստանյան դատավորները պետք է հրապարակեն իրենց կապերը բանկերի հետ։ Այս մասին այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանն անդրադարձել է դատավորների ֆինանսական անկախության հարցին։ Նա ընդգծել է, որ քաղաքացիական դատական գործերի 80 տոկոսը վերաբերվում է բանկերին, այսինքն՝ դատավարական կողմերից մեկը բանկն է, որը հիմնականում դատի է տալիս քաղաքացուն։

«Եվ այսօր մենք չունենք օրենք, մեխանիզմներ, որոնք պարտավորեցնում են դատավորին հայտարարգրել այս կամ այն բանկի հետ ունեցած իր հարաբերությունները։ Արդյո՞ք ինքը ժամկետանց վարկառու չէ այս կամ այն բանկում։ Լինում է իրավիճակ, որ քաղաքացին, ով բանկի հետ ունի դատական վեճ, չգիտի՝ քննող դատավորն այդ բանկից շատ մեծ կախման մեջ է», ֊ նշել է Ալումյանը։

Բանախոսը հարց է բարձրացրել՝ կարո՞ղ են գտնել գործեր, որ լուծվել են ընդդեմ բանկերի․ «Երևի շատ քիչ քանակությամբ գործեր [կան]։ Ինչու միշտ բանկերը ճի՞շտ են եղել, և պետք է այդքան տույժե՞ր գանձվեն քաղաքացիներից։ Մեր առաջարկը այն է, որ ցանկացած դատավոր պետք է հայտարարգրի բոլոր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ իր հարաբերությունները»։

Tekali Taxi