Արցախի Պաշտանության բանակի զինծառայող, 20֊ամյա Հովսեփ Կարենի Գրիգորյանը նախնական տվյալներով մահացել է հրազենային վիրավորումից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։ Այսօր առավոտյան գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ դեպքի օրը չի նշվում։
Արցախի ՊՆ֊ն նշում է միայն, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: