Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ-ականները բռնություն են կիրառել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ։ Այս մասին գրում է Hraparak.am֊ը։
Քաղաքապետարանում կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը որոշել է Տարոն Մարգարյանի սեղանի մոտ տիղմ լցնել, որը բերվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գտնվող կոյուղուց։ ՀՀԿ֊ականները փակել են Մարինա Խաչատրյանի ճանապարհը և հարվածել նրան։
Hraparak.am֊ի տեսանյութը․
Araratnews.am֊ի տեսանյութը․
Armlur.am֊ի տեսանյութը․
Հիշեցնենք, որ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից 5 շենքերի բնակիչները կարճ ժամանակով փակել են բանտ տանող ճանապարհը՝ բողոքելով այնտեղի կոյուղաջրերի գարշահոտությունից։ Նրանք Կառավարությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, այլապես կրկին փակելու են բանտ տանող ճանապարհը։
Epress.am Լուրեր Հայաստանից