Home / ԼԳԲՏ+ / Ասոցացված խտրականությունը կարող է 15-ամյա տղայի դանակահարման պատճառը լինել

Ասոցացված խտրականությունը կարող է 15-ամյա տղայի դանակահարման պատճառը լինել

Ապրիլի 1-ին 19։40-ի սահմաններում «Կոնգրես» հյուրանոցի դիմացի այգում դանակահարված 15-ամյա տղան այսօր դուրս են գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Այս մասին Epress.am կայքի հետ զրույցում ասել են հիվանդանոցից։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ տղային դանակահարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արգամ Հ․֊ն, որը խոստովանել է կատարածը։

Այսօր ոստիկանությունից մեզ հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում և կասկածյալն ազատ է արձակվել։

Մեր անանուն աղբյուրը մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե Արգամ Հ․֊ն հայտարարել է, որ տղային դանակահարել է նույնասեռական լինելու պատճառով։ Աղբյուրի խոսքով՝ տղան ԼԳԲՏ անձ չէ և տվյալ դեպքը «ասոցացված խտրականություն է», այսինքն՝ տղային ասոցացրել են ԼԳԲՏ անձանց հետ և դրանով արդարացրել ատելության հիմքով կատարած հանցագործությունը։

Tekali Taxi