Home / Ազգային ժողով / Հայաստանցիները իրագործում են հավաքներ անելու իրենց իրավունքը․ ԱՄՆ Պետդեպ

Հայաստանցիները իրագործում են հավաքներ անելու իրենց իրավունքը․ ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հայտնում է Պետքարտուղարության արձագանքի բովանդակությունը․

«Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրագործում են իրենց ազատ կամարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք ուշադիր հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին:

Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:

Tekali Taxi