Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը վստահ է՝ Հայաստանը տնտեսապես չի զարգանում ցույցերի պատճառով

Սերժ Սարգսյանը վստահ է՝ Հայաստանը տնտեսապես չի զարգանում ցույցերի պատճառով

ՀՀԿ նախագահ, ԱԺ֊ի կողմից ապրիլի 17-ին վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը վստահ է, որ ներդրողներն ու զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս, քանի որ գրեթե ամեն տարի մարդիկ ցույցեր են կազմակերպում։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանը անհանգիստ վայր է դառնում և ներդրողները չեն ցանկանում երկիր բերել իրենց գումարները, ուստի տնտեսական աճ չի լինում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր ասել է Սերժ Սարգսյանը։

«Քանի՞ հանգիստ տարի ենք ունեցել։ Էս տասը տարիների ընթացքում, ես նկատի ունեմ և՛ արտաքին, և՛ ներքին անկայունություն, միակ տարին է երևի 17 թվականը, երբ որ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարող էին տուրիստները գալ Երևան, ներդրողներ կգային, ներդրումներ կանեին․․․ Միակ տարին, և էդ տարին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ», ֊ ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ խոսքը ակցիաներն անցկացնելու ձևի մեջ է, այլ ոչ թե «իրավունքները սահմանափակելու մեջ»։

Նշենք, որ վերջին օրերին Երևանում և մարզերում Սերժ Սարգսյանի դեմ անցկացվում են բազմահազարանոց ցույցեր։

Tekali Taxi