Home / Ազգային ժողով / Վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 1-ին․ Արա Բաբլոյան

Վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 1-ին․ Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին։

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», ֊ ասված է Բաբլոյանի տարածած հայտարարության մեջ:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքին իր կարծիքն է հայտնել վարչապետի ընտրության վերաբերյալ։

Tekali Taxi