Home / Բանտ / «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալի են խոշտանգել․ պաշտոնական

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալի են խոշտանգել․ պաշտոնական

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել և խոշտանգել են դատապարտյալ Հ. Բ.-ն։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ դատապարտյալ Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018 թվականի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով, որ բացահայտվել է նման եղանակով հաղորդակցվելու փաստը` Հ. Բ.-ն պարանը պոկել է:

Դրանից հետո ՔԿՀ-ի աշխատակիցները հարձակվել և ձեռքերով ու ռետինե մահակներով ծեծել են վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (Խոշտանգում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Tekali Taxi