Մայիսի 4-ին` ժամը 01.10-ին սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող 20-ամյա Արթուր Արտյոմի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հետ կապված մանրասմաներ պաշտոնական մարմինը չի հայտնում։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ զինծառայողի մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։