Home / Մարզեր / Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են արել

Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են արել

«Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են անացկացրել գործարանի դիմաց՝ որոշ ժամանակով փակելով դեպի գործարան տանող գլխավոր ճանապարհը։

Նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Նրանց խոսքով՝ իրենք աշխատում են վտանգավոր պայմաններում։

Ցուցարարները պահանջում են գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում։

Epress.am-ի հետ զրույցում Արարատի բնակիչներից մեկը պատմել է, որ ղեկավարությունից խոստացել են մայիսի 25-ին հանդիպել աշխատակիցների հետ, այդ պատճառով էլ վերջիններս առժամանակ դադարեցրել են բողոքը։

Tekali Taxi