Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., զորակոչված Գյումրիից դին։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության կայքը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա որովայնի շրջանում մահացու միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել:
Այլ մանրամասներ չեն հաղոդվում։ ՀՀ քննչական կոմիտեի համաձայն, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։
Տարվա սկզբից սա ՀՀ Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում զինծառայողի մահվան 18-րդ դեպքն է։